ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատել է Գազայի հատվածից պաղեստինցիներին վերաբնակեցնելու իր ծրագիրը՝ կոչ անելով դրան վերաբերվել որպես Վաշինգտոնի կողմից անշարժ գույքի մեծ օբյեկտի ձեռքբերման, գրում Է CNN-ը:
«Մտածեք դրա մասին որպես մեծ անշարժ գույք, որը Միացյալ Նահանգները ձեռք կբերի։ Եվ մենք կզարգացնենք այն»,-ասել է Թրամփը։
Նա կրկին ենթադրել է, որ Մերձավոր Արևելքի մյուս երկրները կարող են իրենց մոտ տեղավորել տեղահանված պաղեստինցիներին, և նշել է, որ մեծ սխալ կլիներ թույլ տալ, որ ՀԱՄԱՍ-ը վերադառնա։
Ավելի վաղ The Jerusalem Post-ը գրել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ջանքեր է գործադրում, որպեսզի ամերիկացի կոնգրեսականներն աջակցեն այդ առաջարկին։ Նեթանյահուն նրանց աջակցությունը փորձել է ստանալ անցյալ շաբաթ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։