Հնդկաստանի և Պակիստանի միջև պատերազմը մազից է կախված. Al Jazeera
copy image url

Հնդկաստանի և Պակիստանի միջև պատերազմը մազից է կախված. Al Jazeera

Մամուլ Արտաքին 3 ժամ առաջ - 10:10 29-04-2025
Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը կտրուկ աճել է ապրիլի 22-ին Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրի Փահալգամ հանգստավայրում տեղի ունեցած հարձակումից հետո, որի արդյունքում զոհվել է առնվազն 26 զբոսաշրջիկ։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն:

Երկու երկրներն էլ հայտարարել են պատասխան քայլերի մասին, ինչը մեծացրել է լայնածավալ բախումների վտանգը։

Չորեքշաբթի վարչապետ Նարենդրա Մոդիի գլխավորությամբ անցկացված կառավարության նիստից հետո Հնդկաստանը հայտարարեց, որ դադարեցնում է վեց տասնամյակ գործող Ինդոս գետի ջրային ռեսուրսների մասին պայմանագիրը, որը կարևոր նշանակություն ունի երկու երկրների համար։

Բացի այդ, Հնդկաստանը հայտարարեց Պակիստանի հետ սահմանը փակելու, առևտուրը դադարեցնելու, վիզաները չեղարկելու և իր երկրում պակիստանցի դիվանագետների քանակը կրճատելու մասին։

Ի պատասխան՝ Պակիստանի Ազգային անվտանգության կոմիտեն (NSC), որը քաղաքացիական և զինվորական ղեկավարության հիմնական որոշում ընդունող մարմինն է, նույնպես հայտարարեց նմանատիպ քայլերի մասին՝ ներառյալ սահմանի և օդային տարածքի փակումը, առևտրի դադարեցումը և հատկապես սպառնաց դադարեցնել Հնդկաստանի հետ բոլոր երկկողմ համաձայնագրերի, այդ թվում Սիմլայի համաձայնագրի իրականացումը։

Իրավիճակը շարունակում է մնալ լարված:

Ամենից շատ դիտված