Կանադայում հաղթում են լիբերալները. DW
copy image url

Կանադայում հաղթում են լիբերալները. DW

Մամուլ Արտաքին 3 ժամ առաջ - 10:07 29-04-2025
Կանադայում խորհրդարանական ընտրություններում հաղթում է Լիբերալ կուսակցությունը։

Նախնական տվյալներով՝ գործող վարչապետ Մարկ Կարնիի գլխավորած լիբերալները առաջատար են կամ արդեն հաղթել են 164 ընտրատարածքներում, որոնցից յուրաքանչյուրը տեղ է ապահովում երկրի խորհրդարանի ստորին՝ Համայնքների պալատում։

Երկրորդ տեղում է աջակողմյան Պահպանողական կուսակցությունը, որը, նախնական հաշվարկներով, կունենա 146 մանդատ։

Քվեբեկի անկախության կողմնակից «Քվեբեկյան բլոկը» ստացել է 23 մանդատ։ Հաղորդում է Deutche Welle-ն:

Համայնքների պալատում ընդհանուր 343 տեղ կա։

Ենթադրվում է, որ «Քվեբեկյան բլոկը» կդիտարկի պահպանողականների հետ կոալիցիա կազմելու տարբերակը։

Այդ պայմաններում Լիբերալ կուսակցությունը դժվար թե կարողանա ապահովել խորհրդարանական մեծամասնություն։

Մի քանի ամիս առաջ հարցումներում առաջատար էին պահպանողականները։ Սակայն իրավիճակը փոխվեց Ջասթին Թրյուդոյի՝ այն ժամանակվա լիբերալ առաջնորդի հրաժարականից հետո, երբ նրան փոխարինեց Մարկ Կարնին։

Կարնին կարողացավ նվաճել ընտրողների համակրանքը՝ խոստանալով կոշտ հակազդեցություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Կանադայի հասցեին հնչեցրած սպառնալիքներին և մաքսատուրքային պատերազմին։

Ամենից շատ դիտված