Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տատա Կարապետյանը, իր 35-ամյակը նշել է Դուբայում, կազմակերպելով շքեղ ու հիշարժան միջոցառում։ Տոնակատարությանը ընտրված ոճն ու մթնոլորտը լի էին շռայլությամբ։ Տատան կրում էր ոսկեգույն զգեստ, որը համադրել էր մեծ չափի ադամանդե զարդերի՝ վզնոցի, մատանի, ականջօղերի և թևնոցի հետ։ Հյուրերի շարքում էին հայտնի դեմքեր, իսկ միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ ռուսական շոու-բիզնեսի աստղ՝ Ալեքսեյ Չումակովը։
Նա ակտիվորեն կիսվել է տոնական պահերով սոցիալական ցանցերում՝ իր հետեւորդներին ցույց տալով միջոցառման զարմանահրաշ պահիները։ Տատան նշում է, որ դա եղել է իր կյանքի ամենահիշարժան օրը՝ դառնալով կենտրոնական հերոսը այս շքեղ միջոցառման։
