Սոնա Մնացականյանի թեման օկուպացիոն վարչակարգին բավականին անհանգստացնում է. Վրթանեսյան
copy image url

Սոնա Մնացականյանի թեման օկուպացիոն վարչակարգին բավականին անհանգստացնում է. Վրթանեսյան

Ներքին Միտք 9 ժամ առաջ - 17:02 27-04-2025
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սոնա Մնացականյանի հիշատակի երեկվա միջոցառումը զարթնացրել է նիկոլական ֆեյքերին (ու ոչ միայն ֆեյքերին). նույն 3 տարի առաջվա մանիպուլյատիվ թեզերով լցվել են քոմենթները։

Նշանակում է՝ Սոնա Մնացականյանի թեման օկուպացիոն վարչակարգին բավականին անհանգստացնում է։
Անհանգստացնում է նաև այն պատճառով, որ երեկ Լեո/Պարոնյան խաչմերուկ հասարակական սպեկտրի շատ տարբեր շերտերից էին մարդիկ եկել։

Եւ շատ տարբեր լրատվամիջոցներից էին մոմավառությունը լուսաբանում։

Ակնհայտ է, որ քաղաքական ուժը, որի իշխանությունը հիմնված է հասարակությունը պառակտելու վրա, այդ համեստ միջոցառումից մտահոգվելու պատճառ իսկապես ունի»։

Ձեզ գուցե հետաքրքրի