Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Բանդար Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
Նախագահի ցավակցական ուղերձը տարածել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ընդունեք խորին ցավակցությունս մարդկային զոհերի և մասշտաբային ավերածությունների կապակցությամբ, որոնք առաջացել են Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով»,- ասված է Պուտինի հեռագրում։
ՌԴ նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել աղետի հետևանքների վերացման գործում։