Նիկոլ Փաշինյանը թող Գյումրի գալուց մեր գյուղով ֆռռա, ճամփեքը տեսնի. Ողջիի բնակիչ

Ներքին Տեսանյութ 21 ժամ առաջ - 09:40 27-04-2025
43-ամյա Աննա Բաղդասարյանը երկու անչափահաս երեխաների հետ ապրում է Շիրակի մարզի սահմանամերձ Ողջի գյուղում։

«Գյուղում խնդիրները շատ են, զբաղմունք չկա, մարդիկ ստիպված արտագաղթում են, որովհետև այլ ելք չկա։ Հիմա էլ ուզում են գյուղի դպրոցը փակել, գյուղը լրիվ կդատարկվի, առանց էն էլ գյուղում փակ դռները շատ են»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է Ողջիի բնակիչը։

Սահմանամերձ գյուղի բնակչի խոսքով` իշխանությունը անտեսում է սահմանին ապրող մարդկանց։ Աննա Բաղդասարյանը վրդովված է, որ իշխանություններ են փոխվում, բայց իրենց խնդիրները չեն լուծվում։

«Մեր գյուղի տեղն էլ չգիտեն, Նիկոլ Փաշինյանը թող Գյումրի գալուց մեր գյուղով ֆռռա, ճամփեքը տեսնի»,-շարունակում է Ողջիի բնակիչը։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված