Թրամփի վարչակազմի հայամետ գործիչները պատրաստ են աջակցել հայությանը, բայց ոչ ՀՀ ներկայիս վարչակարգին. ՀայաՔվե
copy image url

Թրամփի վարչակազմի հայամետ գործիչները պատրաստ են աջակցել հայությանը, բայց ոչ ՀՀ ներկայիս վարչակարգին. ՀայաՔվե

Ներքին 4 ամիս առաջ - 13:08 11-12-2024
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջը գրում է․

. «ԱՄՆ գործող և ընտրված վարչակազմերն արհամարհական վերաբերմունք ունեն Փաշինյանի նկատմամբ։
Թեև Թրամփի վարչակազմում մի շարք հայամետ ազդեցիկ գործիչներ կան, նրանք ավելի շատ պատրաստ են աջակցելու հայությանը և Հայաստանին, բայց ոչ Հայաստանի ներկայիս պարտվողական և ապաշնորհ վարչակարգին։

Այս պայմաններում մեր խնդիրը պետք է լինի մի կողմից թույլ չտալը, որ Փաշինյանը և Բաքվի նրա գործընկեր Ալիևն օգտվեն իրավիճակից և Հայաստանի դեմ նոր ագրեսիա սկսեն, մյուս կողմից` հետևողականորեն պետք է ավելացնել ներքին ճնշումը՝ Փաշինյանի` արդեն իսկ երերող, ներքին ճաքեր տվող վարչախմբից ազատվելու համար։

Կլինի դա նրան անվստահություն հայտնելու, թե արտահերթ կամ հերթական ընտրությունների միջոցով, ազգային ուժերը պետք է համախմբեն իրենց կարողությունները և պատրաստ լինեն ցանկացած տարբերակի, որի արդյունքում մենք կազատվենք ազգային խարան դարձած այս իշխանությունից»: