Հոսպիտալացման ճանապարհին արձանագրվել է 4-ամյա երեխայի մահը․ ՆԳՆ-ն՝ ողբերգական դեպքի մասին
copy image url

Հոսպիտալացման ճանապարհին արձանագրվել է 4-ամյա երեխայի մահը․ ՆԳՆ-ն՝ ողբերգական դեպքի մասին

Ներքին 7 ժամ առաջ - 23:54 27-04-2025
Ապրիլի 27-ին, ժամը 17։47-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում՝ Քասախ գետի կամրջի հարևանությամբ, 4 տարեկան երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու, հրշեջ-փրկարարական ջոկատի երկու օպերատիվ խումբ և երկու մարտական հաշվարկ: Գետի դժվարամատչելի հատվածների դիտարկման նպատակով օգտագործվել է անօդաչու թռչող սարք։

Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվել են Օշականից Ոսկեվազ ընկած հատվածում՝ Քասախ գետի երկայնքով (8-10 կմ)։

Օշական գյուղի կամրջի մոտակայքում՝ գետում, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողներն ու քաղաքացիները հայտնաբերել են երեխային, դուրս բերել գետից և մոտեցրել Շտապօգնության ավտոմեքենային։ Բժշկական կենտրոն հոսպիտալացման ճանապարհին արձանագրվել է երեխայի մահը։

Ամենից շատ դիտված