ԱԺ պատգամավորներին կհանձնվեն Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու առաջարկով անհատական նամակներ
copy image url

ԱԺ պատգամավորներին կհանձնվեն Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու առաջարկով անհատական նամակներ

Ներքին 10 ժամ առաջ - 12:52 27-04-2025
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ ապրիլի 28-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ ԱԺ Բաղրամյան փողոցի ընդունարանում «Արթուն ենք» շարժման անունից ԱԺ բոլոր պատգամավորներին կհանձնվեն Նիկոլ Փաշինյանին խելամիտ ժամկետում (10 օրվա ընթացքում) անվստահություն հայտնելու գործընթաց (իմպիչմենտ) նախաձեռնելու առաջարկով անհատական նամակներ:

Պատրաստ ենք մամուլի ներկայացուցիչներին տալ անհրաժեշտ տեղեկություններ, պարզաբանումներ և բացատրություններ գործընթացի էության, տրամաբանության, հիմնավորվածության և ժամկետների վերաբերյալ»։