Մայիսյան հաղթական տոներին ընդառաջ մի խումբ երիտասարդներ այցելել են Հայրենական պատերազմի մասնակից հայ վետերաններին։
Անակնկալ այցով և իհարկե հաղթանակի շունչը պահող կենդանի կատարումներով նրանք հերթական անգամ փորձել են հաղթանակի խորհրդանիշ վետերանների օրը դարձնել անմոռանալի։