Ստամբուլում երկրաշարժի հետևանքով վնասվել է ավելի քան 1000 շենք
copy image url

Ստամբուլում երկրաշարժի հետևանքով վնասվել է ավելի քան 1000 շենք

Արտաքին 9 ժամ առաջ - 16:43 27-04-2025
Չորեքշաբթի օրը Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժից աննշան վնասվել է ավելի քան 1000 շենք:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի քաղաքաշինության և շրջակա միջավայրի նախարար Մուրատ Քուրումը։

«Վնասի գնահատման արդյունքների համաձայն՝ Ստամբուլի 39 շրջաններում ստուգվել է 15,013 շենք, որոնցից 1,025-ը ստացել են աննշան վնասներ, իսկ ավելի քան 12,300-ը չեն վնասվել»,- հայտնել է Քուրումը X-ի սոցիալական ցանցում։

Նախարարը նշել է, որ վնասի գնահատումը շարունակվում է։ Նա չի մանրամասնել մոտ 1500 շենքերի վիճակը։