Վարչապետն ընդունել է Ասորական համաշխարհային համաժողովի նախագահին
copy image url

Վարչապետն ընդունել է Ասորական համաշխարհային համաժողովի նախագահին

Ներքին 10 ժամ առաջ - 14:10 27-04-2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասորական համաշխարհային համաժողովի նախագահ Ջորջ Մարկուսին:

Վարչապետը ողջունել է Երևանում Ասորական համաշխարհային համաժողովի անցկացումը և ընդգծել, որ ասորական համայնքը Հայաստանի հասարակության կարևորագույն մասն է, այն լիարժեք ինտեգրված է երկրի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ասորական համայնքը գտնվում է ՀՀ Կառավարության ուշադրության կենտրոնում՝ ինքնության պահպանման, իրավունքների լիարժեք պաշտպանության նպատակով:

Ջորջ Մարկուսը շնորհակալություն է հայտնել Ասորական համաշխարհային համաժողովը Երևանում անցկացնելու հնարավորության և ասորական համայնքի նկատմամբ մշտական ուշադրության համար:

Նա նշել է, որ կոնֆերանսին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել ասորիներ՝ մի քանի տասնյակ երկրներից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համաժողովում քննարկված թեմաներին: