Օգոստոսի 12-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել պատգամավոր, խորհրդարանում ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոևայի հետ:
Ալեն Սիմոնյանը ծանոթացել է Հայաստանում բնակվող ասորական համայնքի խնդիրներին և պատգամավորին հորդորել ակտիվորեն ներգրավված լինել համայնքի շահերը խորհրդարանում ներկայացնելու գործում:
Միրզոևան, շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերի համար, նշել է, որ ինքը պատվիրակվել է խորհրդարան համայնքի ձայնը լսելի դարձնելու համար:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև առաջիկայում այցելել ասորական համայնք՝ տեղում ծանոթանալու խնդիրներին և անհրաժեշտության դեպքում դրանց տալ օրենսդրական լուծում: