Ուրուգվայցի Ուիլյամս Լոպեսը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես այն մարդը, ով կարող է ռեկորդային կերպով դուրս բերել իր ակնագնդերը։ Նա կարողանում է աչքերը դուրս հանել մինչև 19 միլիմետր, ինչը համարվում է նոր ռեկորդ։ Այս մասին գրում է NDTV-ն։
Ուիլյամսը պատմել է, որ իր այս ունակությունը նա նկատել է դեռ 8-9 տարեկանում՝ դպրոցում խաղալիս։
Տեսանյութերում նա հաճախ կատակով ասում է, որ այս ունակությունը հիանալի է՝ հատկապես երբ ուզում ես տեսնել խանութի բոլոր գնապիտակները նույնիսկ եթե դրանք շատ հեռու են։