Չինաստանում տղամարդը կեղտոտ գուլպաների հոտից վարակվել է թոքերի սնկային վարակով. NDTV
copy image url

Չինաստանում տղամարդը կեղտոտ գուլպաների հոտից վարակվել է թոքերի սնկային վարակով. NDTV

Ավելին 1 շաբաթ առաջ - 10:41 11-04-2025
Չինացի մի տղամարդ դիմել է հիվանդանոց՝ բողոքելով երկարատև հազից և աչքերի կարմրությունից։ Բժիշկները պարզել են, որ նա վարակվել է թոքերի սնկային վարակով, որն առաջացրել է վտանգավոր Aspergillus բորբոսը։ Այս մասին գրում է NDTV-ն։

Հետազոտության ընթացքում պարզվել է, որ տղամարդը սովորություն ուներ գուլպաները լվանալուց առաջ շնչել դրանցից արձակվող հոտը։ Բժիշկների խոսքով՝ երկար ժամանակ կրած գուլպաները դառնում են իդեալական միջավայր բորբոսների համար՝ շնորհիվ տաքության, խոնավության և քրտինքի։

Մասնագետները հորդորում են խուսափել նման սովորություններից՝ առողջությանը լուրջ վնաս չհասցնելու համար։