Ապրիլի 24-ին Վրաստանում ՀՀ դեսպանության և ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդարանի կազմակերպմամբ, Թբիլիսիում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո։
Միջոցառմանը ներկա են եղել Վրաստանում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական անձնակազմի անդամներ, Վրաստանի խորհրդարանի անդամներ, հասարակական և գիտամշակութային շրջանակների, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։
Հուշ-երեկոյին մասնակցել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող Ռեգինա Գալուստյանը, որը հանդես է եկել «Հայ գաղթականները Վրաստանում Հայոց ցեղասպանության ընթացքում» խորագրով բանախոսությամբ: