Հասնենք բաժին՝ վիճակդ կտեսնես․ մանրամասներ՝ պարեկների կողմից տղամարդուն խոշտանգելու միջադեպից
copy image url

Հասնենք բաժին՝ վիճակդ կտեսնես․ մանրամասներ՝ պարեկների կողմից տղամարդուն խոշտանգելու միջադեպից

Ներքին 1 տարի առաջ - 18:30 02-09-2023
«Իրազեկ քաղաքացիների միավորման» նախագահ Դանիել Իոաննիսյանը օգոստոսի 31-ին, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են Ոստիկանության Շենգավիթի բաժնում պարեկները խոշտանգում քաղաքացի Արայիկ Ավագյանին։

Տուժած տղամարդու փաստաբան Գևորգ Մխիթարյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ իր վստահորդին ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակիցները ձերբակալվել էին մեկ այլ քաղաքացու բանավոր դիմումի հիման վրա, թե իբր իրեն սպառնացել է․

«Վստահորդիս ձերբակալելուց հետո բաժին տանելու ճանապարհին արդեն իսկ պարեկային ծառայողները դրսևորել են ագրեսիվ վարքագիծ հավանաբար ճանաչելով ենթադրյալ տուժողին, ինչ-որ կապեր ունենալով նրա հետ։ Պարեկները ճանապարհին Արայիկ Ավագյանին սպառնացել են, ասելով՝ հեսա հասնենք բաժին դու քո վիճակը կտեսնես, թե ինչ կլինի։ Այնուհետև հասնելով ոստիկանության շենք պարեկները նրա նկատմամբ սկսել են գործադրել բռնություն և հնչեցնել բազմաթիվ հայհոյանքներ»,- ասաց Մխիթարյանը։
Փատաբանի խոսքով՝ Ավագյանը ծեծի ենթարկվելու ժամանակ ստացել է մարմանական վնասվածքներ ինչի հետևանքով նրա մոտ արնահոսություն է սկսվել․

«Պարեկների ծեծի ենթարկելու ժամանակ Արայիկ Ավագյանին հրել են ինչի հետևանքով նա բախվել է ոստիկանության շենքի միջանցքի ապակուն, դրանք կոտրվել են՝ վնասելով վստահորդիս մարմնի տարբեր մասերը, մասնավորապես ձեռքը։ Բացի դրանից նաև արնահոսել է քթից, որը նույնպես առաջացել է պարեկների կողմից հասցված հարվածներից։ Հիմա ընթանում է նախաքննություն։ Հարուցվել է նաև քրեական վարույթ խոշտանգման դեպքով»։

Փաստաբանը նշեց, որ ոստիկանության պարեկային ծառայողները նույնպես հաղորդում են ներկայացրել Արայիկ Ավագյանի դեմ, իբրև վերջինիս կողմից ստացել են հարվածներ։

«Կարծում ենք օպեկտիվ նախաքննությամբ կպարզվի իրականությունը։ Այն որ իմ վստահորդը ունեցել է ինքնապաշտպանության նկատառումներ, դիտավորյալ հարվածներ չի հասցրել ոչ ոքի, իսկ պարեկային ծառայողները կենթարկվեն պատասխանատվության, Ավագյանին խոշտանգելու համար»։
Ճշտող հարցին՝ որտե՞ղ է հիմա Արայիկ Ավագյանը փաստաբանն ասաց, որ նա ձերբակալված է, այսօր տեղի է ունեցել նրան կալանա վորելու գործով նիստը․ «Դատարանի որոշումը դեռևս չի հրապարակավել, սպասում ենք դրա հրապարակմանը»։

Հիշեցնենք, որ այս դեպիք առնչությանբ պարզաբանում էր տարածել նաև ոստիկանությունը․
Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 31-ին, ժամը 1.40-ին, Երևանի պարեկները Թամանցիների փողոցում, սպանության սպառնալիքի հիմքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել Հրազդան քաղաքի բնակիչ, 45-ամյա մի տղամարդու, որը նշված վայրում ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով սպառնացել էր մի կնոջ: Պարեկները ձերբակալվածին տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին: Բաժնի մուտքի մոտ տղամարդը հարվածել է ոստիկանին և իր մոտ եղած դանակը նետել գետնին: Ոստիկանության բաժնում տղամարդը դրսևորել է ագրեսիվ վարքագիծ՝ միջանցքում կոտրել ապակիներ, վնասել ձեռքը: Տղամարդուն բուժօգնություն ցույց տալու համար կանչվել է շտապօգնություն: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Դանակը հայտնաբերվել և առգրավվել է: Քննիչի որոշմամբ՝ տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը, ինչպես նաև նրանց կողմից կարգապահական բնույթի խախտումներ թույլ տալու կամ չտալու հանգամանքները պարզելու համար' ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի առթիվ կատարվում է ծառայողական քննություն:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ