Օձունից մոտ գտնվող Ամոջ գյուղի մոտ 50 տների բնակիչներ հովեկներ են, ովքեր հիմնականում ամռան ամիսներին են բնակվում այստեղ:
Փոքր, բայց կոլորիտային գյուղում վերջին տարիներին սկսել է զարգանալ հյուրատնային բիզնեսը: Մշտական բնակվողներն իրենց գյուղի զարգացման հեռանկարը կապում են հենց այդ հյուրատների հետ, որոնք կարող են աշխատատեղ ապահովել:
Գյուղը չունի ակումբ, չկան ժամանցի վայրեր, ավելորդ է խոսել նաև աշխատատեղերի մասին: Ամոջում նույնիսկ խանութ չկա, իսկ ամենացավոտ հարցը Ամոջից քաղաք հասնելն է: Ովքեր սեփական տրանսպորտային միջոց չունեն, դժվարանում են աշխատանքի կամ դասի գնալ։
Մանրամասները՝ տեսանյութում։