Ոչ տրանսպորտի թանկացմանը. «Մայր Հայաստան»-ի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
copy image url

Ոչ տրանսպորտի թանկացմանը. «Մայր Հայաստան»-ի նախագիծը ստացել է դրական եզրակացություն

Ներքին Միտք 1 օր առաջ - 21:26 18-04-2025
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սիրելի՛ հայրենակիցներ

Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ ֆինանսատնտեսական հանձնաժողովի նիստը, որտեղ «Մայր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագիծը՝ տրանսպորտի թանկացումը կասեցնող, ստացավ ԴՐԱԿԱՆ եզրակացություն։

Նախագիծը 8 կողմ և 6 դեմ համեմատությամբ անցավ։

Ապրիլի 22-ին ավագանու հեթական նիստին արդեն դրական եզրակացություն ստացած նախագիծը պետք է քվեարկենք, ու վերջնական կասեցումը մտնի ուժի մեջ։

Դե ինչ, սպասենք ու տեսնենք՝ ովքեր Դեմ կլինեն ու քաղաքացիներին հակառակ կքվեարկեն!!!
Ոչ թանկացմանը
Ոչ տրանսպորտի թանկացմանը»: