Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում Արտաշատի խճուղում Երևանի բնակիչ 31-ամյա Մարիամ Ա․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։
Մանրամասները՝
սկզբնաղբյուրում: