Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։
Այսօր ուսումնասիրել ենք Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանի, նրա կնոջ՝ Մարգարիտ Ղազարյանի, ինչպես նաև վերջիններիս հետ համատեղ բնակվող չափահաս անձանց՝ Մնացական Սարգսյանի և Հասմիկ Մանուկյանի հայտարարագրերը։
Նշենք՝ Գարիկ Սարգսյանը այն եզակի ՔՊ-ականներից է, ով այսպես կոչված «հին Հայաստանում»՝ 2016-ի սեպտեմբերի 18-ին կարողացել էր ընտրվել Նոր Կյանք գյուղի համայնքապետ, իսկ արդեն ՔՊ-ի կառավարման օրոք՝ 2021-ի դեկտեմբերի 6-ին Վեդիի համայնքապետի ընտրություններում պարտվել էր ընդդիմադիր թեկնածուին։ Սարգսյանը համայնքի ղեկավար կարողացավ ընտրվել միայն երկրորդ փորձից հետո՝ 2022 թվականի մարտի 27-ին, երբ զբաղեցնում էր համայնքապետի ԺՊ–ի պաշտոնը։
2018-2020 թվականներին Սարգսյանը զբաղեցրել է նաև Արարատի մարզպետի պաշտոնը։ Նա ժամանակին մտադրություն էր հայտնել Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարան ստեղծել, ինչի պատճառով էլ հանրության լայն շերտերը նրան հիշում են որպես «կոկորդիլոսագետի»։Որպես անշարժ գույք՝ Սարգսյանը տարեկսզբին հայտարարագրել է համատեղ սեփականությամբ առանձնատուն՝ Նոր Կյանք համայնքում և հողամաս՝ Նոր ուղի համայնքում, որոնք ձեռք է բերել 2000-2003 թվականներին։ Տարին Սարգսյանի համար բավականին բարեբեր է եղել․ նա բաժնային՝ ¼ սեփականությամբ հասարակական նշանակության 2 շինությունը՝ Դիլիջանում։ Տարեվերջին նրա 4 անշարժ գույքն էլ պահպանվել է։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, Սարգսյանը չի հայտարարագրել։
Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 200 հազար դրամ, տարեվերջին՝ 170 հազար դրամ։ Բացի այդ, նա տարեսկզբին ունեցել է 250 հազար դրամ կանխիկ գումար, տարեվերջին՝ 400 հազար դրամ։
Հաշվետու տարում Վեդիի համայնքապետի եկամուտը կազմել է 58 մլն 546․951 դրամ, որից միայն 5 մլն 546․951 դրամն է Վեդիի համայնքապետարանից ստացած աշխատավարձը, իսկ մնացած 43 մլն և 10 մլն դրամը նա նվիրատվություն է ստացել՝ համապատասխանաբար Արմեն Եղյայանից և Մնացական Սարգսյանից։
Սարգսյանի կինը՝ Մարգարիտ Ղազարյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։
Նրա բանկային հաշիվները տարեսկզբին դատարկ են եղել, իսկ տարեվերջին դրանցում եղել է 100 հազար դրամ։ Բացի այդ, նա ունեցել է նաև 100 հազար դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին պահպանվել է։
Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 2 մլն 427․989 դրամ, որը Միասնական սոցիալական ծառայությունից ստացած աշխատավարձն է։
Սարգսյանի հայրը՝ Մնացական Սարգսյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 2 հողամաս և 1 առանձնատուն՝ Վեդիում, որոնք ձեռք է բերել 2000-2008 թվականներին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։
Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2008 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2019 թվականի նոյեմբերի 11-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։
Վերջինիս բանկային հաշիվներն ամբողջ տարի դատարկ են եղել։ Նա տարեսկզբին ունեցել է 10 մլն 200 հազար դրամ կանխիկ գումար, տարեվերջին՝ 140 հազար դրամ։
Հաշվետու տարում նա եկամուտներ չի հայտարարագրել։
Մնացական Սարգսյանը հայտարարագրել է 2 մլն դրամը գերազանցող՝ 10 մլն դրամ արժեքով թանկարժեք գնում, սակայն չի հստակեցրել, թե ինչ։
Ընտանիքի մյուս անդամը՝ Հասմիկ Մանուկյանը, ով հավանաբար համայնքապետի մայրն է, որպես անշարժ գույք՝ նա հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 2 հողամաս և 1 նորակառույց շինություն՝ Վեդիում, որոնք ձեռք է բերել 2000-2008 թվականներին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը պահպանվել է։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, կանխիկ և անկանխիկ միջոցներ, ինչպես նաև եկամուտներ Հասմիկ Մանուկյանը չի հայտարարագրել։