Ֆլորիդայի 40-ամյա բնակիչը 8 ամիս շարունակ ամեն օր կերել է մինչև 4 կիլոգրամ պանիր, օգտագործել կարագ՝ մաքուր տեսքով, ինչպես նաև միս, որին ավելացրել է շատ ճարպ, հաղորդում է The Latin Times լրատվականը։
Ըստ աղբյուրի` սկզբում նրա ինքնազգացողությունը շատ լավ է եղել, սակայն ավելի ուշ նա նկատել է, որ ափերի, ոտքերի և արմունկների վրա դեղին բծեր կան։ Հիվանդանոցում հետազոտելուց հետո պարզվել է, որ նրա խոլեստերինի մակարդակը գերազանցել է 1000 մգ/դլ-ը։ Սա նորմայից հինգ անգամ բարձր է, այնպես որ ամեն ինչ լավ է, երբ չափի մեջ է։