Լավրովը խոսել է ռուսական զորքերի՝ Աֆղանստան մտնելու հավանականության մասին
copy image url

Լավրովը խոսել է ռուսական զորքերի՝ Աֆղանստան մտնելու հավանականության մասին

Արտաքին 3 տարի առաջ - 11:23 08-07-2021

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Աֆղանստան ռուսական զորքերի հնարավոր մուտքը, հայտարարել է, որ պատասխանն ակնհայտ է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Արդյո՞ք մեր զորքերն Աֆղանստան կուղարկենք: Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է»,- ասել է նա Հեռավոր Արևելքի դաշնային համալսարանում ելույթի ժամանակ:

Լավրովը հավելել է, որ ՀԱՊԿ-ն անհապաղ կքննարկի Տաջիկստանին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը աֆղան զինյալների հարձակման դեպքում:

ԱԳ նախարարը նաև նշել է, որ ԱՄՆ-ն, իր զորքերն Աֆղանստանից դուրս բերելով, ընդունում է իր պարտությունը:

Հիշեցնենք, որ Աֆղանստանում իրավիճակը լարվել է, երբ ամերիկյան զորքերի հեռանալուց հետո «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները գրավել են Աֆղանստանի և Տաջիկստանի միջև Շեր Խան Բանդարի հիմնական սահմանային անցակետը, որը գտնվում է Աֆղանստանի Կունդուզ նահանգում: