Անվճար պիցցան աշխատանքից ազատման պատճառ է դարձել. Reddit
copy image url

Անվճար պիցցան աշխատանքից ազատման պատճառ է դարձել. Reddit

Մամուլ Արտաքին 1 օր առաջ - 12:42 18-04-2025
Reddit-ի օգտատերերից մեկը պատմել է, որ Deloitte-ում աշխատելիս մի օր աշխատողները «Անվճար պիցցա՝ 24-րդ հարկում» բովանդակությամբ նամակ են ստացել։

Ըստ օգտատիրոջ՝ ինքը և մոտ 60 աշխատակիցներ գնացել են պիցցա ուտելու, բայց այնտեղ նրանց դիմավորել են HR-ը և ղեկավարությունը։

Պարզվել է, որ դա ծուղակ է եղել։ HR-ը հայտարարել է. «Եթե դուք ժամանակ ունեք աշխատանքի ժամին պիցցա ուտելու, ուրեմն լավ չեք կատարում ձեր աշխատանքը»։

Բոլորին բաժանել են 5 դոլարանոց պիցցայի կտրոններ և տուն ուղարկել՝ աշխատանքից ազատելով։