Քիչ քնելու պատճառով մարդու ուղեղը սկսում է փոքրանալ․ Reddit
copy image url

Քիչ քնելու պատճառով մարդու ուղեղը սկսում է փոքրանալ․ Reddit

Ավելին 1 ամիս առաջ - 13:10 19-03-2025
Ավելի քան 100 հետազոտությունների արդյունքում գիտնականներն ապացուցել են՝ եթե մարդ չի քնում բավականաչափ կամ քունը վատ որակի է, ապա ուղեղը սկսում է փոքրանալ։ Այս մասին գրում է Reddit-ը։

Սա հանգեցնում է հիշողության, ուշադրության և արձագանքման արագության վատթարացման, ինչպես նաև մեծացնում է դեպրեսիայի և անհանգստության վտանգը:

Քնելու ընթացքում ուղեղը մաքրվում է վնասակար նյութերից։ Եթե քունը բավարար չէ, այդ թունավոր նյութերը կուտակվում են և կարող են բերել ալցհեյմերի, որի ժամանակ առաջանում է հիշողության կորուստ կամ դեմենցիայի՝ երբ մարդը դժվարանում է հասկանալ, խոսել։