Թրամփն այլևս չի մեղադրում Զելենակիին. օգտակար հանածոների գինը. DW
copy image url

Թրամփն այլևս չի մեղադրում Զելենակիին. օգտակար հանածոների գինը. DW

Մամուլ Արտաքին 1 օր առաջ - 11:32 18-04-2025
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շուտով կարող է ստորագրել հողերի ու օգտակար հանածոների մասին պայմանագիր Ուկրաինայի հետ։ Նա այս մասին խոսել է Սպիտակ տանը՝ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ հանդիպման ժամանակ:

Թրամփն ասել է, որ պայմանագիրը կարող է ստորագրվել ապրիլի 24-ին, իսկ ԱՄՆ ֆինանսների նախարարը նշել է, որ հնարավոր է՝ ստորագրումը լինի ապրիլի 26-ը, քանի որ մանրամասները դեռ քննարկվում են։ Այս մասին հաղորդում է Deutche Welle-ն:

Թրամփը նաև նշել է, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկիին այլևս չի մեղադրում պատերազմի համար, չնայած նախկինում ինքն այլ կարծիք ուներ։

Նախագահն ասել է, որ դժգոհ է, որ այդ պատերազմը սկսվել է և դժգոհ է բոլորից, ովքեր դրա հետ որևէ կապ ունեն։