ԱՄՆ-ում անցկացվում է խոզի լողի առաջնություն. VA
copy image url

ԱՄՆ-ում անցկացվում է խոզի լողի առաջնություն. VA

Ավելին 2 օր առաջ - 14:43 17-04-2025
ԱՄՆ-ի մի շարք նահանգներում անցկացվում է յուրահատուկ սպորտային միջոցառում՝ խոզի լողի առաջնություն։

Մրցույթի ընթացքում փոքրիկ խոզուկները հերթով ցատկում են լողավազան և լողում դեպի մյուս կողմը։

Մրցույթը կազմակերպվում է հատուկ պատրաստված տարածքում և ապահովված է բոլոր անհրաժեշտ պայմաններով։Այս մասին գրում է Variety Attractions-ը։

Առաջնությունը ոչ միայն հետաքրքիր տեսարան է հանդիսատեսի համար, այլև խրախուսում է մրցակցությունը կենդանիների միջև։

Հաղթող խոզուկներին սպասվում են մրցանակներ, որոնց թվում են՝ մրգերի և բանջարեղենի հատուկ փաթեթներ, ինչպես նաև պատվավոր կոչումներ և պարգևներ խնամողների համար։