ԱՄՆ-ում հաջողությամբ փորձարկել են խոզի երիկամի փոխպատվաստումը մարդուն
copy image url

ԱՄՆ-ում հաջողությամբ փորձարկել են խոզի երիկամի փոխպատվաստումը մարդուն

Ավելին 3 տարի առաջ - 16:38 20-10-2021

Նյու Յորքի NYU Langone Health բժշկական կենտրոնի բժիշկների խումբը կատարել է խոզի երիկամի առաջին փոխպատվաստումը մարդուն, որը չի հանգեցրել օրգանի անհապաղ մերժման: Այս մասին հոկտեմբերի 20 -ին հայտնել է Reuters գործակալությունը:

Նշվում է, որ այս արդյունքին հնարավոր է եղել հասնել գենետիկական ինժեներիայի շնորհիվ. գիտնականները խոզի գենը փոխել են այնպես, որ նրա հյուսվածքներն այլևս չպարունակեն անհապաղ մերժում առաջացնող մոլեկուլ:

Հիվանդը մահացած ուղեղով և երիկամների դիսֆունկցիայի նշաններով կին է եղել, որի ընտանիքը համաձայնել է գիտափորձին։

Երեք օրվա ընթացքում նոր երիկամը միացվել է մարմնից դուրս գտնվող անոթներին: Սա թույլ է տվել բժիշկներին վերահսկել փոխպատվաստված օրգանը և ստուգել դրա աշխատանքը:
Հետազոտության ղեկավար, փոխպատվաստման վիրաբույժ դոկտոր Ռոբերտ Մոնտգոմերին հայտարարել է, որ փոխպատվաստված երիկամը «բավականին լավ» է աշխատել: Նա ասել է, որ հիվանդի կրեատինինի անոմալ մակարդակը (երիկամների վատ աշխատանքի ցուցանիշը) կարգավորվել է փոխպատվաստումից հետո:

Կենդանիների օրգանների փոխպատվաստման մեթոդը կարող է կարճաժամկետ լուծում լինել ծայրահեղ ծանր հիվանդների համար, մինչ նրանք փոխպատվաստման համար սպասում են մարդու երիկամին: