Թրամփն առաջարկում է գումար և տոմս տալ անօրինական միգրանտներին «ինքնաարտաքսման» համար. NDTV
copy image url

Թրամփն առաջարկում է գումար և տոմս տալ անօրինական միգրանտներին «ինքնաարտաքսման» համար. NDTV

Մամուլ Արտաքին 2 օր առաջ - 09:35 17-04-2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անօրինական ներգաղթյալներին կարող են ֆինանսական աջակցություն և ինքնաթիռի տոմս տրամադրել՝ երկիրը կամավոր կերպով լքելու դիմաց։ Նա նշել է, որ «ինքնաարտաքսման» ծրագրի շրջանակում միգրանտները, ովքեր կհամաձայնվեն հեռանալ ԱՄՆ-ից, կստանան որոշակի գումար և աջակցություն վերադարձի ճանապարհի համար։Այս մասին գրում է NDTV-ն։

«Մենք նրանց որոշակի գումար և ինքնաթիռի տոմս կտանք», – ասել է Թրամփը՝ հավելելով, որ այն միգրանտները, ովքեր «լավ կպահեն» իրենց, կկարողանան հնարավորինս շուտ վերադառնալ Միացյալ Նահանգներ։