Հյուսիսային Կարոլինայի բնակիչ Ռոբերտ Հոբանը վիճակախաղում 110,000 դոլար է շահել այն բանից հետո, ինչ իր շահումը տեսել է երազում։ Այս մասին գրում է NDTV-ն։
Նա գնել է 1 դոլարանոց լոտոյի տոմս և քնելուց առաջ անդադար մտածել է վիճակախաղի մասին։
Երազում տեսել է, որ շահել է հենց 110,000 դոլար և առավոտյան արթնանալուց հետո պարզել է, որ իր երազը ճիշտ էր․ նա իսկապես այդքան գումար է շահել։