Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թշնամին գործում է նույն փորձված բանաձևով.
1. Ձևակերպում է իր պահանջները,
2. Միջազգային լսողություն է ապահովում իր պահանջների համար,
3. Սկսում է Հայաստանի նկատմամբ առավելագույն ճնշման մեխանիզմների գործարկումը.
ա) դիվանագիտական ճնշում,
բ) Սահմանային լարման միջոցով «Ուժի
կիրառման սպառնալիքի»
գործադրում։
Թշնամու բոլոր պահանջները Հայաստանի իշխանությունները բավարարում են նույն մեխանիզմով.
1. Իրենց ենթակա փորձագետների միջոցով տարածում են թեզ, թե իբր տվյալ զիջումը զիջում չէ և դա բխում է Հայաստանի շահերից,
2. Սկսում են ագրեսիվ քարոզչություն, թե եթե դա չանեն կլինի պատերազմ,
3. Սկսում են տարածել թե անխուսափելի է տվյալ պահանջի բավարարումը,
4. Իշխանությունները ասում են, որ իրականում այդ զիջումը զիջում չի, որովհետև Նիկոլը սկզբից էլ էդպես էր ուզում։
Սա փորձված մեխանիզմ է, որը արդեն 5 տարի գործադրվում է, հայ ժողովրդին հոգեբանական բռնության ենթարկելու միջոցով։
Քանի դեռ այս կոնֆիգուրացիայով խաղն աշխատում է, Ադրբեջանի պահանջները անընդհատ կշարունակվեն։ Կանգ չի‘ լինելու, Բաքվի բռնապետը ո'չ մի դեպքում կանգ չի առնելու, քանի դեռ Նիկոլի նման ղեկավար կա Հայաստանում։
Ընտրությունը ՀԱՅ ժողովրդինն է»։