Բաքվի բռնապետը մեր դեմ նաև «տեղանվանական պատերազմ» է վարում․ Վարդան Ոսկանյան
copy image url

Բաքվի բռնապետը մեր դեմ նաև «տեղանվանական պատերազմ» է վարում․ Վարդան Ոսկանյան

Ներքին 3 տարի առաջ - 23:40 28-01-2022

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բաքվի բռնապետի պետական քարոզչամեքենան չի դադարում մեր դեմ նաև պաշտոնապես վարել խիստ ագրեսիվ «տեղանվանական պատերազմ»։

Վերջին ամենաթարմ օրինակն Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ՊՆ տարածած պաշտոնական ստահոդ հաղորդագրությունն է, որում բարբարոսաբար աղճատվել են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի և Չինարի գյուղի անվանումները։

Հայկական մշակութային հուշարձանների ոչնչացմանը և յուրացմանը զուգահեռ, Բաքվի բռնապետը «տեղանվանական պատերազմով» փորձում է, ըստ էության, պատմականորեն լեգիտիմացնել իր այն բոլոր թշնամական հավակնությունները Հայաստանի սրբազան հողի նկատմամբ, որոնք պարբերաբար նաև բարձրաձայնում է։

Կից խտապատկերում հաղորդագրության ռուսերեն տարբերակն է»: