Ֆինլանդիայի Վաասայի համալսարանի նոր ուսումնասիրությունը պարզել է, որ մսակերների բացասական վերաբերմունքը վեգանների նկատմամբ կարող է պայմանավորված լինել նախանձով։ Այս մասին գրում է New York Post-ը։
Food Quality and Preference ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ բուսակերների և մսի փոխարինիչներ օգտագործողների հանդեպ վերաբերմունքը հաճախ լինում է քննադատական, քանի որ նրանք ընկալվում են որպես սոցիալապես տարբերվող և յուրահատուկ մարդիկ։
Ֆինլանդիայից, Գերմանիայից, Շվեդիայից և Միացյալ Թագավորությունից 3600 մասնակիցներին հարցրել են, թե ինչպես են գնահատում ենթադրյալ սպառողի սննդակարգը։
Արդյունքները ցույց են տվել, որ բուսակերների ընտրությունը հաճախ բացասաբար է գնահատվում հասարակության մեծ մասի կողմից, ինչն անգիտակցական նախանձի հետևանք է։