Ֆլորիդայի բնակիչը գողացել ու կուլ է տվել $769,5 հազար արժողությամբ ականջօղերը․ NYP
copy image url

Ֆլորիդայի բնակիչը գողացել ու կուլ է տվել $769,5 հազար արժողությամբ ականջօղերը․ NYP

Մամուլ Արտաքին 1 ամիս առաջ - 09:45 07-03-2025
Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի բնակիչ Ջեյթան Լոուրենս Գիլդերը գողացել է թանկարժեք զարդեր, ապա կուլ է տվել $769,5 հազար արժողությամբ ականջօղեր, որպեսզի ոստիկանությունը չկարողանա գտնել դրանք։ Այս մասին գրում է The New York Post-ը։

Հանցագործը ձևացել է, թե Օռլանդոյի բասկետբոլային թիմի խաղացող է՝ Tiffany & Co-ից զարդեր ձեռք բերելու համար:

Ընդհանուր Գիլդերը գողացել է $1,3 միլիոն դոլարի ոսկյա զարդեր, սակայն ձերբակալվել է մայրուղու վրա։