Վեյփի օգտագործման հետևանքով երկու դպրոցականներ հայտնվել են հիվանդանոցում. NTV
copy image url

Վեյփի օգտագործման հետևանքով երկու դպրոցականներ հայտնվել են հիվանդանոցում. NTV

Ավելին 3 օր առաջ - 13:15 16-04-2025
ՌԴ Կիրովի շրջանի 16-ամյա դպրոցական աղջիկը, ով երեք տարի շարունակ օգտագործել է վեյփ, սկսել է տևական հազ ունենալ։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է թոքաբորբ։ Այս մասին գրում է NTV-ն։

Աղջկա 16-ամյա ընկերը նույնպես երկար ժամանակ օգտագործել է վեյփ։ Դրա հետևանքով պատռվել են նրա թոքերի օդային բշտիկները, և նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։

Բժիշկներն ահազանգում են՝ վեյփը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը, հատկապես դեռահասների շրջանում։