Զինվորը մահացել է զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով
copy image url

Զինվորը մահացել է զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով

Ներքին 3 տարի առաջ - 22:26 24-05-2021

Այսօր՝ մայիսի 24-ին, ժամը 17:40-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանը:

Մկրտիչ Հովհաննիսյանը ծնվել է 2002 թվականին, նա բանակ է զորակոչվել այս տարի` առաջին զորակոչին, Շիրակի զինկոմիսարիատին։

Կատարվում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մկրտիչ Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ձեզ գուցե հետաքրքրի