Հնդկաստանի Գորախպուր քաղաքում տեղի է ունեցել գորտերի հարսանիք։ Տեղի բնակիչները հավատում են, որ գորտերի ամուսնությունը կարող է անձրև բերել երաշտից տուժած շրջաններին։ Այս մասին գրում է Daily Sabah-ը։
Արարողության ժամանակ գորտերին քսել են սանդալի յուղ ու քրքում, հագցրել հատուկ հագուստ և ավանդական ծեսով «ամուսնացրել»։
2019 թվականին, երբ Հնդկաստանում ուժեղ երաշտ էր, տեղի քահանաները նույնպես ամուսնացրել էին գորտերի՝ անձրևի աստծո բարեհաճությունը շահելու համար։
Սակայն երկու ամիս անց, երբ անձրևները չէին դադարում, և ջրհեղեղները վնասել էին ավելի քան 9000 տուն, մարդիկ նոր արարողություն էին կազմակերպել՝ գորտերին «բաժանելու» նպատակով՝ հավատալով, որ դա կդադարեցնի չընդհատվող անձրևները։