Օգտակար համարվող մատուտակի արմատը նաև շատ վնասակար է. Sabah
copy image url

Օգտակար համարվող մատուտակի արմատը նաև շատ վնասակար է. Sabah

Արտաքին 3 տարի առաջ - 17:16 26-06-2021

Ֆիտոթերապևտ դոկտոր Եհանե Օզջանը Sabah-ին հաղորդել է, որ մատուտակի արմատը կարող է վտանգավոր լինել չափից ավելի օգտագործելու դեպքում: Նա նշել է, որ դա օգտակար ապրանք է, սակայն զարկերակային բարձր ճնշում, սրտի հիվանդություն ունեցող մարդկանց և հղիներին չի կարելի այն օգտագործել:

Մատուտակի արմատ պարունակող նյութերը բացասաբար են ազդում պտղի զարգացման վրա: Դրանք կարող են առաջացնել նաև վաղաժամ ծնունդ: Մատուտակի արմատը չարժի օգտագործել ինը շաբաթից ավելի, քանի որ դա առաջացնում է հիպոկալեմիա և սրտի անբավարարություն: Օրական չափաբաժինը պետք է կազմի 200-600 միլիգրամից ոչ ավելի:

«Մատուտակի արմատը փոխազդեցության մեջ է մտնում հակառիթմիկ դեղամիջոցների հետ: Այն չի կարելի օգտագործել նաև քիմիաթերապիայի ժամանակ»,- ընդգծել է Օզջանը:

Միևնույն ժամանակ մատուտակի արմատը կարող է շատ օգտակար լինել ռևմատիկ հիվանդությունների և խոցերի դեպքում: Սակայն պետք է հաշվի առնել, որ մատուտակի արմատից օշարակը շաքարից շատ անգամ քաղցր է: