New Shepard-ի կին անձնակազմը հաջողությամբ թռիչք է իրականացրել տիեզերք
copy image url

New Shepard-ի կին անձնակազմը հաջողությամբ թռիչք է իրականացրել տիեզերք

Ավելին 4 օր առաջ - 19:24 15-04-2025
Թռիչքին մասնակցել են երգչուհի Քեթի Փերին և Ջեֆ Բեզոսի հարսնացուն՝ Լորեն Սանչեսը։ Այս մասին գրում է NBC-ն։

Նավը բարձրացել է շուրջ 100 կմ՝ հաղթահարելով Կարմանի գիծը՝ մթնոլորտի և տիեզերքի պայմանական սահմանը։ Անձնակազմի անդամները մոտ չորս րոպե գտնվել են անկշռության վիճակում։

Վերադառնալուց հետո Քեթի Փերին հուզմունքով համբուրել է հատակը։ Սա 1963 թվականից ի վեր առաջին նմանատիպ թռիչքն է, երբ տիեզերանավի ողջ անձնակազմը կազմված է եղել բացառապես կանանցից։

Հիշեցնենք, որ այդ 1963 թ-ին Վալենտինա Տերեշկովան դարձավ պատմության մեջ առաջին կինը, ով ուղևորվեց տիեզերք։

Ձեզ գուցե հետաքրքրի