Կործանված ինքնաթիռը ուսումնավարժական թռիչք է իրականացրել. ՊՆ
copy image url

Կործանված ինքնաթիռը ուսումնավարժական թռիչք է իրականացրել. ՊՆ

Ներքին 9 ամիս առաջ - 11:40 19-07-2024
Կոտայքի մարզում կործանված ԱՆ-2 ինքնաթիռը վթարվել է ուսումնավարժական թռիչքի ժամանակ: Այս մասին տեղեկությունը հաստատել է պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը՝ հաստատելով 2 զոհվածի մասին տեղեկությունը:

«Պաշտպանության նախարարությունը ցավակցում է զոհված օդաչուների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - նշեց ՊՆ խոսնակը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Եղվարդի վարչական տարածքում՝ «Լճեր» կոչվող հատվածում, ինքնաթիռ է վթարվել, ինչի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, կան զոհեր։ Դեպքի վայրում հայտնաբերվել է վթարված «Յակ» ինքնաթիռ, որի մեջ հայտնաբերել են 2 դի։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ։