Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան, ով համարվում է կենտրոնամետ-աջակողմյան թևի ներկայացուցիչ, հաղթել է Էկվադորի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում և հիմա կրկին չորս տարի պաշտոնավարելու է: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նոբոան նախագահ է դարձել դեռևս 2023 թվականի նոյեմբերից՝ արտահերթ ընտրություններում հաղթելուց հետո։
Իր ընտրվելը նա համարել է «պատմական», նախագահը հատկապես հայտնի է իր խիստ ու ռազմական պայքարով երկրի հանցավոր խմբավորումների դեմ։
Էկվադորը այժմ համարվում է տարածաշրջանի ամենաբռնարար երկրներից մեկը։
Նրա մրցակիցը՝ ձախակողմյան Լուիսա Գոնսալեսը, հայտարարել է, որ չի ընդունում արդյունքները՝ պնդելով, որ դրանք կեղծված են, սակայն կարծես թե ապացույցներ չկան։