ԱԱ-2022-ի բացման խաղում Էկվադորի հավաքականը վստահորեն հաղթեց տանտերերին
copy image url

ԱԱ-2022-ի բացման խաղում Էկվադորի հավաքականը վստահորեն հաղթեց տանտերերին

Սպորտ 2 տարի առաջ - 22:02 20-11-2022
Մեկնարկել է ֆուտբոլի Աշխարհի 2022 թվականի առաջնությունը։

Բացման խաղում տանտերերի՝ Քաթարի հավաքականը, մրցել է Էկվադորի ընտրանու հետ։ Էկվադորցիները հաղթել են 2։0 հաշվով։

Երկու գոլերն էլ գրանցվել են առաջին խաղակեսում․ դուբլի հեղինակ է դարձել Էներ Վալենսիան։

Այսպիսով, A խմբում Էկվադորն առաջին 3 միավորը վաստակեց։ Խմբի մյուս խաղում վաղը՝ նոյեմբերի 21-ին, մրցելու են Նիդերլանդների և Սենեգալի հավաքականները։