Ռուս ուղղափառ եկեղեցին պաշտոնապես արտահայտել է իր դիրքորոշումը Զատկի կուլիչի ժամանակակից տարբերակների վերաբերյալ՝ նշելով, որ դրանք չեն համարվում սրբապղծություն, եթե պատրաստվել են բարի մտադրություններով և հոգևոր ավանդույթների հանդեպ հարգանքով։ Այս մասին գրում է Lenta-ն։
Ավանդական բաղադրիչներից բացի՝ վերջին տարիներին տարածում են գտել պիստակով, նարդոսով, կարամելով, ինչպես նաև Դուբայի շոկոլադի ոճով ձևավորված Զատկի կուլիչներ։
Եկեղեցին ընդգծել է, որ դրանց արտաքին տեսքը կամ նորարար բաղադրիչները չեն աղավաղում տոնի իմաստը, եթե պահպանվում է կուլիչի խորհրդանշային նշանակությունը՝ որպես Քրիստոսի Հարության խորհրդի արտահայտություն։