Ձերբակալված ահաբեկիչը խոստովանել է, որ ցանկացել է հրկիզել Մայկոպի ուղղափառ եկեղեցին
copy image url

Ձերբակալված ահաբեկիչը խոստովանել է, որ ցանկացել է հրկիզել Մայկոպի ուղղափառ եկեղեցին

Արտաքին 9 ամիս առաջ - 20:31 11-07-2024
Մայկոպի վրա հարձակում նախաձեռնած ահաբեկիչը խոստովանել է, որ ցանկացել է հրկիզել եկեղեցին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌՒԱ Նովոստի»–ն:

Ձերբակալվածն ասել է, որ մտադիր է եղել բենզին լցնել, դուռը բացել և եկեղեցին հրկիզել։

«Եթե պահակ լիներ, մենք ուզում էինք դանակահարել նրան: Ես սկզբում ասացի, որ դանակահարելու եմ», - ասել է նա:

Ուժայիններն ավելի վաղ կանխել էին Մայկոպ քաղաքի ուղղափառ եկեղեցու վրա հարձակումը: Ահաբեկիչը ցանկացել է սպանել հոգևորականներին և պահակներին, ինչպես նաև հրկիզել շենքը: