Հումորային հոլովակներ նկարահանող պրանկեր Vitalizdtv-ն այժմ գտնվում է կալանքի տակ։
Այս մասին գրում է Hindustan Times-ը։
Նա մեղադրվում է Մանիլայի մետրոյում քաղաքացիներին հրապարակային անհանգստություն պատճառելու և սեռական ոտնձգություններ իրականացնելու համար։
Ուղիղ եթերներից մեկի ժամանակ նա ծաղրել է մի կնոջ և նույնիսկ սպառնացել է նրան թալանել։ Բացի այդ, նա նաև անհանգստացրել է անվտանգության աշխատակիցներին։