Երեւանյան հեռանկարներ միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ հանդես կգա աշխարհահռչակ սոպրանո Հիբլա Գերզմավան: Ինչպես հայտնում են փառատոնի գրասենյակից, համերգը տեղի կունենա նոյեմբերի 12-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:
Դիրիժորն է Բրայըն Քասլզ-Անիըն: Մասնակցելու է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ:
Ծրագրում կլինեն արիաներ հայտնի օպերաներից։