1988-ից 92 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած մի քանի ընտանիքներ տեղավորվել են Ախթալայի Երկաթուղայինների թաղամասի նախկին հանրակացարանային շենքերում:
Այստեղ 30 ու ավելի տարիներ ապրող փախստականները 2 տարի առաջ բնակարանի ձեռքբերման վկայագիր են ստացել, սակայն ոչ բոլորն են կարողացել բնակարան գնել, քանի որ շուկայական գները բարձրացել են:
Նրանք, ովքեր դեռեւս ապրում են նախկին հանրակացարանային շենքերում, բողոքում են համատարած խոնավությունից: Շենքերի տանիքները վատ վիճակում են, անձրեւաջրերը լցվում են տներ:
Մանրամասները՝ տեսանյութում: