Չինական BYD ընկերությունը ներկայացրել է 1,000 կՎտ հզորությամբ լիցքավորիչներ, որոնք կարող են ընդամենը 5 րոպեում մեքենայի մարտկոցում ավելացնել այնքան էլեկտրականություն, որ այն կարողանա անցնել 400 կմ։ Դրանք չորս անգամ ավելի հզոր են, քան Tesla-ի 250 կՎտ հզորությամբ լիցքավորիչները որոնք կարող են 15 րոպեում ավելացնել այնքան էլեկտրականություն, որ մեքենան կարողանա անցնել 320 կմ։
Այս նոր տեխնոլոգիայի ներկայացումից հետո BYD-ի բաժնետոմսերն աճել են 4%-ով, հասնելով պատմական առավելագույնին։
Շուկայում էլեկտրական մեքենաների մրցակցությունը գնալով սրվում է, քանի որ Tesla-ն նախատեսում է այս տարի թողարկել 500 կՎտ հզորությամբ լիցքավորիչներ։ Նշենք, որ այսօր էլեկտրական մեքենաների լայն տարածման հիմնական խոչընդոտներից մեկը լիցքավորման երկար տևողություն է և վարորդների վախը, որ մարտկոցը կարող է արագ լիցքաթափվել և մոտակայքում լիցքավորելու համար հարմար տեղանք չի լինի