Ավտովթար՝ Վայոց ձորում․ ճակատի ճակատի բախվել են Lexus-ը և BYD-ը․ 84-ամյա ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց․ shamshyan.com
copy image url

Ավտովթար՝ Վայոց ձորում․ ճակատի ճակատի բախվել են Lexus-ը և BYD-ը․ 84-ամյա ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց․ shamshyan.com

Ներքին 1 ամիս առաջ - 15:24 09-03-2025
Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 136,5 կմ հատվածում, Վայք քաղաքի վարչական տարածքում, ճակատ ճակատի բախվել են Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Գառնիկ Գ․-ի վարած «Lexus» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 54-ամյա Գուրգեն Պ․-ի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «BYD»-ի, ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ 84-ամյա Անժելա Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայք» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամամասները՝ սկզբնաղբյուր կայքում